Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան

Մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը. Արայիկ 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինադադարն անխուսափելի էր՝ Արցախը փրկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով:

Հարությունյանը նշեց, որ կոնսուլտացիաներ է սկսել Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ, մինչև այդ էլ բոլորի հետ կապվել է, շփվել: «Բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր արդեն հանդիպել եմ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցչի հետ, Վիտալի Բալասանյանի հետ, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների՝  Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի և այլոց հետ: Եկել եմ մի համաձայնության, որ ցանկացած որոշում պետք է միասին կայացնենք»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ որոշումները դեռ առջևում են:

Արցախի նախագահը վստահեցրեց, որ առաջիկայում կոնսուլտացիների, բոլորի հետ քննարկումներից հետո ավելի մանրամասն կներկայացնի այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն: Հարությունյանը նշեց նաև, որ վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ է ունեցել: «Եվ բոլորն էլ անխտիր միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր, թե մշտական զինադադար ունենալ: Չի եղել մեկը, որ ասի՝ ոչ մենք շարունակում ենք պատերազմը, շարունակում ենք կռվել: Բոլորը տեսնում էին, որ չկան այդ ռեսուրսները: Բայց բոլորն էլ այն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը: Դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը, և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը, քանի որ օրերի ընթացքում, գուցե տասնյակ օրերի ընթացքում կորցնում էինք ամբողջ Արցախը և շատ-շատ մարդկային կյանքեր՝ մանավանդ զինվորների, որոնց ծառայությունը մեր երկրի համար դեռ առջևում է»,-ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց՝ խոնարհվում է բոլոր զոհերի ընտանիքների, հարազատների առջև, ցավ է ապրում: «Շատ-շատ հարազատներ եմ կորցրել այս մի քանի օրերի ընթացքում, արտասվել, իմ ելույթներում կեղծ ժպտացել, որ հասարակությունը չիմանա այն դառնությունները, որը մենք ունենում էինք ամեն օր»,-ասաց նա ու շեշտեց՝ ամեն ինչ դեռ առջևում է:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am