Տարածաշրջանային

Վրաստանում Covid-19-ով պայմանավորված` պարետային ժամ է մտցվում

1 րոպեի ընթերցում

Վրաստանում Covid-19-ով պայմանավորված` պարետային ժամ է մտցվում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի թվերի աճի հետևանքով նոյեմբերի 9-ից երկրում կսահմանեն պարետային ժամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է երկրի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին:

«Որոշում է ընդունվել, որ երկուշաբթի օրվանից խոշոր քաղաքներում ժամը 22:00-05:00-ն սահմանափակվելու է տեղաշարժը: Դա վերաբերում է ինչպես հետիոտներին, այնպես էլ մեքենաներին»,- նշել է փոխվարչապետը:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 54 հազար 852 է: Երկրում վարակի հետևանքով մահացել է 441 մարդ, առողջացել` 39 հազար 773 վարակված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում