Միջազգային

ԱՀԿ-ն կոչ Է արել պատրաստվել նոր համավարակի

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն կոչ Է արել պատրաստվել նոր համավարակի

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամբողջ աշխարհի կառավարություններին կոչ Է արել պատրաստվել նոր համավարակի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՀԿ-ի կայքում հրապարակվել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ ամենամյա նստաշրջանի նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցյալ տարի մենք տեսանք, որ ամուր ենթակառուցվածք ունեցող երկրները «…» արտակարգ դրության նախապատրաստման առումով կարող են արագորեն գործել SARC-CoV-2 վիրուսի զսպան եւ տարածման համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 48,1 միլիոն դեպք: Համավարակը 1,23 միլիոնից ավելի մարդու կյանք Է խլել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում