Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրռիթակոծությունից զոհվածները եղբայրներ են ու նրանց տատիկը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի  հրռիթակոծությունից զոհվածները եղբայրներ են ու նրանց տատիկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը՝ Սվետլանան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ի սահմաններում: Թշնամական հրթիռն ամբողջությամբ ավերել է առանձնատունը: Եղբայրներն այցելել էին 80-ամյա տատին, որն անկողնային հիվանդ է եղել: Տանը եղել է զոհվածների ազգականներից ևս մեկ անձ, որը, բարեբախտաբար, ողջ է մնացել: Առավոտյան «Արմենպրես»-ի թղթակցի նկարահանման պահին փրկարարները դեռևս շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքերը:

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Գիշերը հրթիռակոծության թիրախում է եղել նաև Շուշին:

Ստեփանակերտը դեռևս շարունակում է հրթիռակոծվել կասետային ռումբերով:

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում