Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Գերմանիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում կատարված ահաբեկչությունից հետո

Գերմանիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում կատարված ահաբեկչությունից հետո
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային ոստիկնությունն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում կատարված ահաբեկչությունից հետո. շեշտը դրվում Է սահմանին, երկաթուղային տրանսպորտում հսկողության եւ հետախուզական միջոցառումների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են մամուլի ծառայությունում:

«Ավստրիայում տեղի ունեցածի կապակցությամբ դաշնային ոստիկանությունը, իրադրության պահանջներին համապատասխան, ուժեղացրել Է միջոցառումներն իր խնդիրների ոլորտում: Դրան, առաջին հերթին, վերաբերում Է հետախուզական միջոցառումների ակտիվացումը ներքին սահմաններին (Շենգենյան գոտու երկրների հետ սահմաններին), ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտում ոստիկանական աշխատանքի ոլորտում»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:

Անցկացվող գործողությունների տակտիկական նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը չի բացահայտում ձեռնարկվող միջոցների մանրամասները, հավելել Է նա:

Նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն Է: Զոհվել Է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր:

Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք: Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում Է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ:

Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են ըստ հնարավորինս տանից դուրս չգալ:

Չեղարկվել են Ազգային խորհրդի եւ խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am