Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր. զոհեր ու վիրավորներ չկան

Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր. 
զոհեր ու վիրավորներ չկան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը: «Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշեց Սարգսյանը:

Նա հայտնեց, որ դեռ չգիտեն, թե հարվածների հետևանքով ինչ ենթակառուցվածքներ են վնասվել, դեռ պետք է ուսումնասիրեն: Շուշիի քաղաքապետը շեշտեց, որ վնասված ենթակառուցվածք ունենալու դեպքում տեղի մասնագետները շատ արագ կարողանում են վերականգնել: «Խաղաղ բնակչությունը ներկա պահին ռմբապաստարաններում է, նրանք պահում են անվտանգության կանոնները, ապահով են»,- ասաց Սարգսյանը:

Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական հանգիստը։ Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և կրակ է բացել նաև «Սմերչ» կայանքից՝ Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ 

Վան Նովիկով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]