Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես ասված է AFP-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում, այս մասին նշել է երկրի Ներքին գործերի նախարար Ջերար Դարմանինին:
Նոյեմբերի 1-ին Լիոնում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը պղծել էր Հայոց ցեղասպանության հուշարձանը: Հուշահամալիրի պատերին գրել էին Էրդողանի անվան սկզբնատառերը (RTE- Recep Tayyip Erdoğan) ինչպես նաև իրենց կազմակերպության անվանումը՝ Grey Wolf: Նույնատիպ գրառում է հայտնվել նաև Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի վրա:
#BREAKING France to ban Turkish ultra-nationalist Grey Wolves group: minister pic.twitter.com/drUBz2L7PO
— AFP news agency (@AFP) November 2, 2020