Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կքննարկվեն ռազմական դրության ժամանակ ՏԻՄ- երի աշխատանքին առնչվող հարցեր

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կքննարկվեն ռազմական դրության ժամանակ ՏԻՄ-
երի աշխատանքին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը նոյեմբերի 2-ին արտահերթ նիստ կգումարի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ժամը 17:00-ին մեկնարկող նիստի օրակարգում ընդգրկված է օրենքի երկու նախագիծ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում կլուծվի համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքներում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:

Առաջին ընթերցմամբ կքննարկվի նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի` որպես համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավար (հրամանատար) հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ Սեպտեմբերի 27-ից Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am