Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սեյսմիկ հետազոտությունների մասին ծովային անօրինական ազդարարմամբ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը. Հունաստանի ԱԳՆ

Սեյսմիկ հետազոտությունների մասին ծովային անօրինական ազդարարմամբ Թուրքիան 
խախտում է միջազգային իրավունքը. Հունաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանություններն անտեսում են միջազգային իրավունքը՝ տալով սեյսմիկ հետազոտությունների մասին նոր անօրինական ծովային ազդարարում հունական կղզիների մոտակայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

«Ցավոք, Թուրքիան, նոյեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածի համար նոր անօրինական Navtex ծովային ազդարարում արձակելով, փորձում է անօրինական ձևով անցկացնել սեյսմիկ հետազոտություններ Հունաստանի մայրցամաքային շելֆի շրջանակում: Դա մեկ անգամ ևս հաստատում է, որ Թուրքիան շարունակում է անտեսել միջազգային հիմնարար իրավունքները: Միևնույն ժամանակ, այդ գործողությունը ստեղծում է հավելյալ լարվածություն զգայուն շրջանում: Այս գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան շարունակում է գործել հակառակ միջազգային հանրության կոչերին, այդ թվում՝  ներառյալ անցած հոկտեմբերին Եվրոպական խորհրդի հայտարարությունը, որում կոչ է արվում Թուրքիային դադարեցնել այդ գործողությունները»,-ասված է հայտարարությունում:

Այս համատեքստում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հանձնարարական է տվել անհապաղ բողոք հայտնել Թուրքիայի դեմ, ինչպես նաև իրազեկել գործընկերներին և դաշնակիցներին խնդրի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am