Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի հարվածից վնասվել է Շուշիի իրանական «Գոհար Աղա» մզկիթի պատը

Ադրբեջանի հարվածից վնասվել է Շուշիի իրանական «Գոհար Աղա» մզկիթի պատը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրադի և սմերչի կայանքներից հարվածի հետևանքով վնասվել է Շուշիի «Գոհար Աղա» իրանական մզկիթի պատը: «Արմենպրես»-ը տեղեկությունը ճշտեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

ԱԻ ՊԾ-ից տեղեկացրին, որ թեև հարվածը թիրախավորված է եղել, սակայն շատ լուրջ վնաս չի հաջողվել հասցնել, այն ընկել է մզկիթի պատի կողքին, վնասվել է պատի մի հատվածը:  Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրին նաև, որ նոյեմբերի 1-ին Շուշիի ուղղությամբ հարվածները շատ են եղել:

ԱԻ ՊԾ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ ի հավելումն արդեն նշվածի հայտնում է, որ նոյեմբերի 1-ին օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ «Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։ Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,-նշում են ծառայությունից։

Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 8-ին էլ երկու անգամ հրթիռակոծել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Այսպիսով Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր համար մշակութային, կրոնական արժեքները ոչինչ են, նա շարունակում է ցեղասպան իր քաղաքականությունը՝ մշտապես թիրախի տակ պահելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու օբյեկտները: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]