Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել. ԼՐԱՑՎՈՂ

Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նոյեմբերի 1-ի առավոտյան պայթյուններ են որոտացել:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ միացել է օդային տագնապի ազդանշանը: Լսվել է մոտ վեց պայթյունի ձայն:

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

10:05- Օդային տագնապի ազդանշանն անջատվել է մոտ 15 րոպե հնչելուց հետո:  

10:32- Կրկին միացել է օդային տագնապի ազդանշանը: 

11:33- Ստեփանակերտում պայթյունի երեք ձայն է լսվել:  

11:35- Միացել է օդային տագնապի ազդանշանը: 

11:46- Տագնապի ազդանշանն անջատվել է: 

12:10- Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան։

14:02- Ստեփանակերտում չորս պայթյունի ձայն է լսվել: Միացել է օդային տագնապի ազդանշանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am