Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-ն հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար

ԵՄ-ն հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը, որպես հումանիտար օգնություն, հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Մենք հատկացրել ենք 400 հազար եվրո հումանիտար օգնություն կոնֆլիկտի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն կոչ է անում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, որոնք արդեն բազմաթիվ մարդկանց կյանք են խլել: 

ԵՄ օգնության ընդհանուր ծավալը հասնում է 900 հազար եվրոյի, քանի որ հոկտեմբերի սկզբին արդեն 500 հազար եվրոյի հրատապ աջակցություն տրամադրվել էր:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել առաջնագծում՝ կիրառելով ողջ զինանոցը: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am