Հասարակական

Պետք է դիմադրենք և հաղթենք. վարչապետը պատասխանել է Արամ Առաջինի նամակին

2 րոպեի ընթերցում

Պետք է դիմադրենք և հաղթենք. վարչապետը պատասխանել է Արամ Առաջինի նամակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդը պետք է վստահի իր հավաքական ուժին և զինվորական հաղթանակով ապահովի քաղաքական հաղթանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կաթողիկոսը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ հրապարակելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից մեկ հատված:

«Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց.- «Պետք է դիմադրենք և հաղթենք»: Այո՛, ուրիշ ճանապարհ չկա: Սա յուրաքանչյուր հայի և ողջ հայության նախաձեռնությունը պետք է դառնա`հավատքով շաղախված ու վճռականությամբ կռված: Հաղթելու համար պետք է համախմբվենք և մեր ողջ ներուժը դնենք հանուն Արցախի պաշտպանության: Պետք է վստահենք մեր հավաքական ուժին, զորավիգ լինենք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք դռները մեր բոլոր բարեկամների: Զինվորական հաղթանակը պիտի ապահովի մեր քաղաքական հաղթանակը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում