Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նիստը սկսելու համար քվորում չապահովվեց, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է քվորում չապահովել՝ կառավարություն հետ հարցուպատասխանի համար գործադիրին չծանրաբեռնելու համար:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Իմ քայլը»-ում կա՞ որոշում՝ նիստին չգալու, որ քվորում չապահովվի և հարց ու պատասխան չլինի կառավարության հետ: «Բայց ռազմական դրությունից զատ, կան բավականին հարցեր, որոնք գաղտնիք չեն պարունակում: Օրինակ կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված հարցեր ունենք»,-ասաց նա ու հավելեց՝ կարծում է՝ շատ կարևոր է, որ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը կայանա:

«Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս օրերին կառավարության բոլոր անդամերը գերծանրաբեռնված են: «Եվ խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս շաբաթ այս քառօրյայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնի, առավել ևս, որ ԱԺ պատգամավորները ձեր բարձրացրած հարցերը պարզաբանելու, ընթացք տալու համար ունեն հնարավորություն՝ անմիջական կապ հաստատելու կառավարության ներկայացուցիչների հետ»,-ասաց նա ու հավելեց, որ նման որոշում կա, սակայն միայն այս անգամ:

Փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ քվորում չկա: Գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվել, սակայն ոչ ավելի ուշ, քան չորս ժամ:

Յուրաքանչյուր քառօրյա նիստի չորքշաբթի օրը կառավարության անդամների հետ կայանում է հարց ու պատասխան: 

Երկրում գործում է ռազմական դրություն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]