Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոմպեոն հայտարարել Է, որ ԻՊ-ն շարունակում Է զգալի սպառնալիք ներկայացնել

Փոմպեոն հայտարարել Է, որ ԻՊ-ն շարունակում Է զգալի սպառնալիք ներկայացնել
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը շարունակում Է զգալի սպառնալիք ներկայացնել նաեւ դրա պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից հետո: Այդ մասին ասված Է պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի գրավոր հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 26-ին տարածել Է Պետական դեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հիշեցրել Է, որ ԻՊ-ի պարագլխի ոչնչացման պահից անցել Է մեկ տարի: «Մինչդեռ մենք նշում ենք այդ կարեւոր ուղենիշն ԻՊ-ի դեմ պայքարում, (ԱՄՆ-ի գլխավորած) միջազգային (հակաահաբեկչական) կոալիցիայի աշխատանքը տակավին հեռու Է ավարտվելուց: ԻՊ-ն շարունակում Է զգալի սպառնալիք ներկայացնել, եւ չափազանց կարեւոր Է, որ մենք հետագայում Էլ ճնշում գործադրենք ԻՊ-ի մնացորդների վրա Իրաքում եւ Սիրիայում՝ ամրապնդելով մեր կոլեկտիվ ջանքերն ԻՊ-ի բջիջների եւ ցանցերի ջախջախման ուղղությամբ ամբողջ աշխարհում»,- ասել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

ԻՊ-ն ստեղծվել Է 2006 թվականի հոկտեմբերին մի քանի սուննիական արմատական կազմավորումների միաձուլման արդյունքում՝ «Ալ Քադիայի»՝ Իրաքում «Իսլամական պետություն Իրաք» (ԻՊԻ) անվանումը կրող ստորաբաժանման գլխավորությամբ: 2010 թվականին ԻՊԻ-ի պարագլուխ Է դարձել Աբու Բաքր ալ Բաղդադին:

2019 թվականի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ալ Բաղդադիի ոչնչացման մասին Սիրիայի Իդլիբի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ստույգ տեղեկատվություն չունի ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին: Համաշխարհային հանրակցությունն ալ Բաղդադիի ոչնչացումը համարել Է կարեւոր, բայց ոչ վճռական քայլ՝ կոչ անելով շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]