Հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1 րոպեի ընթերցում
![Հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032609.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան հայկական զինված ուժերի ձեռքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, զինտեխնիկայի բացառիկ կադրերը հրապարակել է Banak.info-ն:
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել՝ ողջ զինանոցի կիրառմամբ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Շուշին, Ասկերանը,այլ քաղաքներ, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: