Տարածաշրջանային

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է դեսպանատան պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում:

«Թուրքիայում ԱՄՆ-ի առաքելությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում Ամերիկայի քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների, այդ թվում՝ ընդդեմ ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի այլ վայրերում: ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն տեղերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և արտասահմանցիներ, ներառյալ մեծ գրասենյակային շինությունները և առևտրի կենտրոնները»,- նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վիզաների և քաղաքացիության տրամադրումները, իսկ նախօրոք ծրագրված հանդիպումներ ունեցող անձինք կտեղեկացվեն այն մասին, թե ինչպես հետաձգեն հանդիպումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Առկա են հաստատված տվյալներ, որ սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմի դեմ կռվում են նաև սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ, որոնք Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով և այդ երկրի տարածքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում