1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 ԱՄՆ-ն ընդլայնել Է «Հըզբոլլահ»-ի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը

 ԱՄՆ-ն ընդլայնել Է «Հըզբոլլահ»-ի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ընդլայնել Է պատժամիջոցների ցուցակը Լիբանանի «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման եւ Իրանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Ի թիվս այլոց, ցուցակում հայտնվել Է Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին: Ընդամենը ցուցակում Լիբանանի երկու քաղաքացի կա, մեկ՝ իրաքցի եւ երեք կազմակերպություններ, ներառյալ «Վիրտուալ ԶԼՄ-ների միջազգային միավորումը» եւ «Ռադիոյի եւ հեռուստատեսության իսլամական միավորումը». ԱՄՆ-ը նրանց կասկածում Է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ համագործակցության մեջ:

«Իրանական ռեժիմը գրոհում Է ԱՄՆ-ի ընտրական գործընթացի վրա, բացահայտ կերպով փորձելով առցանց ապատեղեկատվություն տարածելու ուղիով երկպառակություն սերմանել քվեարկությանը մասնակցող բնակչության շրջանում»,-ասվում Է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

«Իրանի իշխանական կառույցները, քողարկված նորությունների կազմակերպությունների կամ ԶԼՄ-ների ներքո, գրոհում են ԱՄՆ-ի վրա՝ նպատակ ունենալով խարխլել ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացը»,-հավելել Է ֆինանսների նախարարությունը: Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի մեղադրանքներն ընտրություններին միջամտելու հարցում: Իր հերթին Միացյալ նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ պատժամիջոցների ներքո հայտնված Մասջեդին ոչ միայն դիվանագետ Է, այլեւ ԻՀՊԶ-ի գեներալ, որն ԱՄՆ-ը համարում Է ահաբեկչական կազմակերպություն:

Նրա խոսքով՝ Մասջեդին երկար տարիներ համակարգել Է ԻՀՊԶ-ի գործունեությունն Իրաքում, ներառյալ իրաքյան աշխարհազորի ուսուցումը եւ ընդգրկուն ֆինանսական գործառնությունների անցկացումը: Փոմպեոն նաեւ հայտարարել Է, որ ցուցակում հայտնված «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչներ Նաբիլ Քաուկը եւ Հասան ալ-Բաղդադին մտել են շարժման ղեկավարության կազմ, որն ԱՄՆ-ը համարում Է ահաբեկչական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]