Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի

Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում վիրավորվածներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին DPA-ին հայտնել է Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրը:

Մանրամասները հայտնի կդառնան մոտակա օրերին: 

Գործակալությունը հաղորդում է, որ Մակրոնը հոկտեմբերի 22-ին բանակցություններ է անցկացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ Ելիսեյան պալատում: Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը բանակցություններն են: Միաժամանակ, նա ավելացրել է, որ երկխոսության վերականգնման համար անհրաժեշտ են «հանգիստ պայմաններ»:

Մինչ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը Մակրոնը երկուական հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ