Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Սաադ Հարիրին վերադառնում է Լիբանանի վարչապետի պաշտոնին

 Սաադ Հարիրին վերադառնում է Լիբանանի վարչապետի պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը կրկին ընտրել են Սաադ Հարիրիին որպես երկրի վարչապետ` նույն պաշտոնը հակակառավարական ցույցերի ազդեցությամբ լքելուց մեկ տարի անց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիբանանի նախագահական պալատը հաղորդել է, որ նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:

Սաադ Հարիրին վարչապետի պաշտոնն ստանձնում է բարդ պայմաններում. Լիբանանը ցնցվել է երկու ամիս առաջ Բեյրութում որոտացած մեծ պայթյունից, հետևանքները մայրաքաղաքում դեռ աղետալի են: Երկիրը տնտեսաքաղաքական լուրջ փոթորկումների մեջ է, և եթե Հարիրիին հաջողվի ձևավորել կառավարություն, նա արդեն չորրորդ անգամ կստանձնի գործադիր իշխանության ղեկը:

Բեյրութի աղետալի պայթյունը շատերը երկրում կապում էին կառավարության անփութության հետ, որն էլ դրդել էր նախկին վարչապետ Հասան Դիաբին հրաժարական տալ:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ