Ադրբեջանը հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով` տեղեկություններ առայժմ չկան»,-նշում են ԱԻ ՊԾ-ից։