Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում բանկի մասնաճյուղը գրաված անձը 2 պատանդի ազատ է արձակել

Վրաստանում բանկի մասնաճյուղը գրաված անձը 2 պատանդի ազատ է արձակել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող  «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկը գրաված անձը երկու պատանդի ազատ է արձակել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հաստատել է  Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը նաեւ հրապարակել է տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են երկու կին լքում շենքը:

Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող  «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկում զինված տղամարդը պատանդներ է վերցրել։ Ըստ առկա տեղեկատվության ՝ հանցագործը զինված է ինքնաձիգով և նռնակով, պատանդ է վերցրել ինչպես բանկի աշխատակիցներին, այնպես էլ հաճախորդներին: Տեղում մոբիլիզացվել են Զուգդիդի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատայինները։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել էր, որ բանկում 30 պատանդ է եղել: «Ֆորմուլա» հեռուստաալիքը, վկայակոչելով պատանդներից մեկին, հաղորդել էր, որ հանցագործը պահանջում է 500 հազար դոլար, սակայն այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am