Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում  առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի 
և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Politico կայքը:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:

Կայքը հավելում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նույն օրը Վաշինգտոն այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է ԼՂ հակամարտության գոտում  լարվածությունը թուլացնելու  ջանքերը:

Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը The Hill- ին  հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]