Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը հարձակման է ենթարկվում. ռեփեր Փի Դիդին համացանցում անդրադարձել է հայերին

Հայաստանը հարձակման է ենթարկվում. ռեփեր Փի Դիդին համացանցում անդրադարձել 
է հայերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին իր 17 մլն հետևորդներին իրազեկել է հայերին սպառնացող վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Ինստագրամի» իր պաշտոնական էջի «Սթորի»  բաժնում տեղադրել է մի նկար, որի վրա գրված է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում:

Ռեփերի գրառումից հետո ԱՄՆ հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նրան՝ խնդիրը բարձրաձայնելու համար:

Հանձնախմբի «Թվիթերի» միկրոբլոգում գրված է. «Շնորհակալ ենք, Փի Դիդի, լուրը «Ինստագրամի» 17 մլն հետևորդներին հասցնելու համար: Սենատորներից մինչև հայտնի աստղերի աջակցությամբ մենք պետք է բարձրաձայնենք խնդիրը, մինչ Ամերիկան փորձում է կանգնեցնել հայերի սպանդը»:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ:

Արցախի և Հայաստանի համար այս դժվարին օրերին հայերին աջակցում են մշակույթի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանցից են Էլթոն Ջոնը, Քիմ Քարդաշյանը, Եվգենի Կիսինը, Քարդի Բին, Սերժ Թանկյանը, Դանիել Դեքերը, Xzibit-ը, Լյուբով Կազարնովսկայան և այլք:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]