Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն Թուրքիային նախազգուշացրել է ռուսական S-400 համակարգերի օգտագործման հետևանքների մասին

ՆԱՏՕ-ն Թուրքիային նախազգուշացրել է ռուսական S-400 համակարգերի օգտագործման 
հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Deutsche Welle»-ին, հոկտեմբերի 17-ին այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

«Այդ համակարգը կարող է վտանգ հանդիսանալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդանավերի համար և բացասական ազդեցություն ունենալ դաշինքի գործընկերների միջեւ հարաբերությունների վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով ՝ կարևոր է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մյուս դաշնակիցների հետ միասին շարունակի այլընտրանքային ուղիների որոնումը:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը Թուրքիայի իրավունքն է, սակայն S-400 համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային համակարգերին:

«Թուրքիայի կողմից անցկացված S-400 թեստային փորձարկումները, եթե այդ փորձարկումները հաստատվում են, ափսոսանք է առաջացնում», – հայտարարել է ՆԱՏՕ – ի ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականներն առաջին անգամ S-400 են փորձարկել երկրի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]