Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացի. նրանց տեղափոխել են հիվանդանոց

Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացի. նրանց տեղափոխել են 
հիվանդանոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, ավերվել են բնակարաններ, ինչպես նաև հարված է հասցվել տնտեսական նշանակության մեկ օբյեկտի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

«Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոց՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել»,- նշում են Արցախի ԱԻ ՊԾ-ից և հավելում, որ ընդհանուր վնասների չափը ճշտվում է:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ «Տելեգրամ»-ի իր ալիքում Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծության հետևանքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: «Ստեփանակերտի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից 6 ծանր հրթիռով դիտավորյալ հարվածների հետևանքներն են»,- կից գրել է Բեգլարյանը:

Ադրբեջանը շարունակում է քաղաքացիական ենթակառուցվածքների, խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Արցախում նվազագույնը 34 խաղաղ բնակիչ է զոհվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]