1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա. ERT

Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա. ERT

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից դեպի հյուսիս թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել, որին նրանք հավանություն Էին տվել ավելի վաղ: Ինքնաթիռում գտնվել Է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում Էր Աթենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

«Այդ գործողությունը դուրս Է գալիս բարիդրացիության հասկացությունից եւ խախտում Է դիվանագիտական գործելակերպի կանոնները»,-նշում Է հեռուստաալիքը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն Էր 22 տարվա ընթացքում: Այցն ավարտվելուց հետո ինքնաթիռը թռել Է Իրաքից:

«Թուրքիայի իշխանությունները VIP չվերթի մասին ծանուցվել Էին եւ թռիչքը թույլատրել, բայց սահմանին մոտանալիս այն ետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը հարկադրված Է եղել նվազեցնել բարձրությունը եւ պտույտներ գործել, մինչեւ որ խնդիրը լուծվել Է: Դրա հետ մեկտեղ առաջացել Է վառելանյութի անբավարարության ռիսկի հարց»,-հայտնել Է ERT-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]