Միջազգային

Սերբիան երբեք չի անդամակցի ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Էլ այլ ռազմական դաշինքների. Վուչիչ

1 րոպեի ընթերցում

Սերբիան երբեք չի անդամակցի ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Էլ այլ ռազմական դաշինքների. Վուչիչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիան կպաշտպանի իր տարածքը՝ չանդամակցելով ոչ մի կարգի ռազմական դաշինքների: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտարարել Է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ՏԱՍՍ-ի գլխաոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ կայացած առցանց ձեւաչափով հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սերբիան երբեք չի գնա ՆԱՏՕ կամ ինչ-որ մի այլ ռազմական կառույց: Այն կլինի ինքնուրույն, անկախ, ազատ պետություն, որը ռազմական չեզոքության քաղաքականության կողմնակից Է»,- ասել Է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում