Սամվել Կարապետյանը 3 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
23:13, 12 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 3 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Կարապետյանին նվիրատվության, Արցախին շարունակական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, Սամվել Կարապետյանը 50 միլիոն դրամ էր փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Արցախի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում