ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվա լավագույն մանկական ներկայացումը հասանելի կլինի բոլոր փոքրիկների համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Հանրապետության hրապարակում երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը՝ նոր մոտեցմամբ, լուսային և ձայնային տեխնիկայով, բեմով։