Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի 3 ուղևորները հոսպիտալացվել են

Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի 3 ուղևորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 19-ին, ժամը 04:16-ին ահազանգ է ստացել, որ Սպանդարյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1962 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ):

Ուղևորներ Ա․ Ս․-ն (ծնված 1967 թ․), Վ․ Մ․-ն (ծնված 1969 թ.) և Լ․ Դ․-ն (ծնված 1973 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am