Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը

Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների 
հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց անօդաչու թռչող սարք է ընկել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի տարածքում, ևս երկու պայթյուն է գրանցվել Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանի գերեզմանատան մոտ և ֆերմաներից մեկում, հայտնում է շրջանի ղեկավար Ռոման Սինյագովսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Այս մասին տեղեկացնում «Արմենպրես»-ը՝  հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:

Շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը վեց անօդաչու թռչող սարք է ընկել Կուբանի Սլավյանսկում գտնվող  նավթավերամշակման գործարանի տարածքում: Երկու պայթյուն է որոտացել նաև հին գերեզմանատան տարածքում, ևս մեկը՝ Սլավյանսկի շրջանի Տրուդոբելիկովսկի գյուղում:

Նրա խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և ավերածություններ չկան։ Անօդաչու թռչող սարքերի հարվածի վայրում աշխատում են հատուկ ծառայություններ։

«Славянск ЭКО»  ընկերությունների խմբի անվտանգության տնօրեն Էդուարդ Տրուդնևն էլ հայտնել է, որ  Կրասնոդարի երկրամասում գտնվող Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը  դադարեցրել է գործունեությունն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am