Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկրի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն, Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող մի խումբ պաշտոնատար անձանց  տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել  Արևելյան Ատրպատական նահանգի Բրազին և Արդեշիր գյուղերի միջև ընկած տարածքում:

Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռում են գտնվել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմաթին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ:

Վթարի վայր են մեկնել փրկարարական խմբեր, որոնց աշխատանքներին խոչընդոտում են վատ եղանակային պայմաններն ու թանձր մառախուղը:

Ինչպես հայտնի է, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգ էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու երկու երկրների սահմանին՝ Արաքսի վրա կառուցված ամբարտակի բացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am