Սամվել Կարապետյանը 3 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Armenpress 23:13, 12 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 3 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում  մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Կարապետյանին նվիրատվության, Արցախին շարունակական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Ավելի վաղ, Սամվել Կարապետյանը  50 միլիոն դրամ էր փոխանցել  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Արցախի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am