Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայկական արմատներով ամերիկացի հեռուստաստղը 185 միլիոն հետևորդ ունեցող «Ինստագրամ»-ի story բաժնում տեսանյութ է հրապարակել, որումբոլորին կոչ է արել միանալդրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից հետո մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակներում հանգանակված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 90 միլիոն դոլար:
Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին