1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հեռուսաաստղը այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Անկախ նրանից, թե դուք պարզապես օգնում եք բարձրացնել իրազեկվածությունը եւ հրապարակել սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունները կամ նվիրաբերել 1 դոլար, յուրաքանչյուրդ մի փոքր օգնում է: Եկեք դա անենք պատմության մեջ մեր ամենահաջող դրամահավաքով: Շնորհակալություն»,- գրել է Քարդաշյանը:

Ավելի վաղ, Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաստղը 185 միլիոն հետևորդ ունեցող «Ինստագրամ»-ի story բաժնում տեսանյութ է հրապարակել, որում բոլորին կոչ է արել միանալ դրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից հետո մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակներում հանգանակված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 90 միլիոն դոլար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]