Միջազգային

Ռյազանի մերձակայքում այրվող զինապահեստում պայթյուններ են սկսվել

2 րոպեի ընթերցում

Ռյազանի մերձակայքում այրվող զինապահեստում պայթյուններ են սկսվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռյազանի մերձակայքում այրվում Է նախկին զորամասի տարածքի խոտը, լսվում են զինամթերքի պայթյուններ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է շրջանի վարչակազմի աղբյուրը, որտեղ տեղի Է ունեցել արտակարգ պատահարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրդեհն ընդգրկել Է նախկին զինափորձարանը: Ամենայն հավանականությամբ, պայթում են այն զինամթերքները, որոնք չեն պայթել, տուժածներ չկան»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ պայթյունի պատճառով հարկադրված են եղել տարհանել զինապահեստից 3 կիլոմետր հեռավորությամբ գտնվող ոչ մեծ ավանը: «Տարհանվել Է Կուզմինկա ավանը, որտեղ ապրում Է 25 մարդ»,-ասել Է աղբյուրը: Միջադեպի մասին տեղեկատվությունը հաստատել են Արեւմտյան զինվորական օկրուգի մամուլի ծառայությունում:

«Հոկտեմբերի 7-ին, մոտավորապես 13:20-ին բռնկում Է տեղի ունեցել Ռյազանի մարզի Ժելտուխինո բնակավայրի շրջանում տեղակայված Արեւմտյան զինվորական օկրուգի զինամթերքի պահեստի անտառապատ տեղանքի տարածքում: Պոռթկուն քամին տարածվել Է հրետանային ռազմամթերքի պահպանման հարթակի վրա»,-հաղորդել են մամուլի ծառայությունում: Զինվորականների տեղեկատվության համաձայն, զորամասի հաստիքային հրշեջ հարվարկը պայքարի մեջ Է մտել կրակի հետ, «բայց բռնկումը չի հաջողվել կասեցնել»:

«Ներկայում զորամասի տեխնիկական տարածքում նշվում են ռազմամթերքի առանձին պայթյուններ: Վայրից ստացված զեկույցի համաձայն, անձնակազմը եւ քաղաքացիական անձնակազմը տարհանված են: Տուժածներ չկան»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Մերձակայքում գտնվող բնակավայրերին ոչինչ չի սպառնում»,-ընդգծել են մամուլի ծառայությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում