Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Մխիթարյանը Պուտինին, Մակրոնին, Թրամփին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին խնդրել է կանգնեցնել Ադրբեջանին

Մխիթարյանը Պուտինին, Մակրոնին, Թրամփին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին խնդրել է կանգնեցնել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մխիթարյանը նամակի հասցեատերերից խնդրել է միջամտել և կանգնեցնել Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին:

Իր նամակում Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, հայտնել, որ Հայաստանն ու Արցախը պայքարում են ագրեսորների դեմ, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդի ապրելու իրավունքը, իսկ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերը, դպրոցները ու խաղաղ բնակչության նկատմամբ հարձակում գործելու համար կիրառում է կասետային ռումբեր:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը նաև հավելել է, որ այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին ուժերի միջամտությամբ, ինչը սպառնալիք է ներկայացնում նաև Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության անվտանգության համար, իսկ Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ:

«Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և նախևառաջ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, խնդրում եմ ձեր միջամտությունը և կոչը Ադրբեջանին` անհապաղ դադարեցնել այդ ավերիչ պատերազմը: Առաջնագծում երիտասարդը զոհվում է կամ անվերադարձ վիրավորվում` ապագայում իր երկրի պետականաշինությանը մասնակցելու փոխարեն։ Ի խորոց սրտի, խնդրում եմ ձեզ օգտագործել ձեր ողջ ուժը` մարդկային այս ողբերգությունը դադարեցնելու և կողմերին խաղաղ բանակցությունների վերադարձնելու համար»,- նշել է Մխիթարյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am