Քաղաքականություն

Մեր գործն արդար է, գնում ենք դեպի հաղթանակ. Ռուստամ Բաքոյան

2 րոպեի ընթերցում

Մեր գործն արդար է, գնում ենք դեպի հաղթանակ. Ռուստամ Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կոչ է անում տարբեր երկրների եզդիներին հայկական սփյուռքի հետ միասին շարունակել աջակցել Արցախին, Հայաստանին, նաև շեշտում, որ հայկական կողմի գործն արդար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաքոյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

«Ուրախ եմ, որ մեր եզդիները սփյուռքում հայկական սփյուռքի հետ մեկ բռունցք դարձած մի քանի ճակատով շատ լուրջ աշխատում են: Կոչ ձեզ՝ շարունակեք նույն տեմպով ձեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել»,-ասաց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ եզդիական համայնքը Շտապօգնության մեքենաներ է տրամադրելու պաշտպանության բանակին: Բաքոյանը դիմեց Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին: «Մենք աջակցում ենք ձեզ, որ ձեր պետականությունը ստեղծեք: Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու: Երկիրը չպետք է Ադրբեջան կոչվի, այլ պետք է թալիշների կամ լեզգիների երկիր համարվի»,-ասաց նա ու հավելեց՝ եզդիներդ Հայաստանում հայերի հետ լիիրավ հավասար քաղաքացիներ են զգում:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից Սիրիայից եկած ահաբեկիչներ են մասնակցում մարտերին հարավից: «Հենց հարավում նաև այս պահին եզդիական ջոկատն է մարտեր մղում նրանց դեմ»,-ասաց Բաքոյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում