Քաղաքականություն

Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է․ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է․ ԱԳ նախարար

Տարածաշրջանում անվտանգություն կառուցելու և համագործակցություն խթանելու նպատակով Հայաստանը հավասարապես հանձնառու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։

Միրզոյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանը համարում է վճռորոշ տարածաշրջանային խաղաղության և երկարաժամկետ կայունության համար։ 

«Որոշակի շոշափելի առաջընթաց արդեն գրանցվել է ուղիղ թռիչքների հաստատմամբ և օդային բեռնափոխադրումների սահմանափակումների վերացմամբ»,- նշել է նախարարը։ 

Նախարարը նշել է նաև, որ Հայաստանը ավարտել է Թուրքիայի հետ սահմանային «Մարգարա» անցակետի կառուցման և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, և այն այժմ ամբողջությամբ գտնվում է Հայաստանի սահմանապահ ծառայության հսկողության ներքո։ Այս անցակետն արդեն օգտագործվել է որոշ դեպքերում՝ հումանիտար նպատակներով։

«Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ հանդիպումները Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև, ինչպես նաև իմ հանդիպումները Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կստեղծեն ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Միրզոյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում