Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՄԻ ՏԱՐԸՆԹԵՐՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ

ՄԻ ՏԱՐԸՆԹԵՐՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝ համատեքստից կտրված և վարչապետին վերագրված ձևակերպման հրապարակումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել լրատվական դաշտում:
Հետագա որևէ շահարկումից խուսափելու համար Հայաստանի պետական լրատվական «Արմենպրես» գործակալությունը լիազորված է ներկայացնել իր բոլոր լրատվական գործընկերներին վարչապետի հարցազրույցի այդ հատվածի սղագրությունը:

Բերնարդ Սմիթ- Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը կոչ է անում իր գործընկերներին մասնագիտական  ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ վերաբերվել նման կարևոր թեմաների լուսաբանմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am