Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համախմբվել և զորակից դառնալ Արցախին և մեր բանակին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը

Համախմբվել և զորակից դառնալ Արցախին և մեր բանակին. Պարգև արքեպիսկոպոս 
Մարտիրոսյանի կոչը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել համայն հայությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա կոչ է արել համախմբվել և զորակից դառնալ Արցախին և բանակին:

«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնեց առաջնագիծ՝ ղեկավարելու, գոտեպնդելու մեր հայրենյաց պաշտպաններին: Այսօր, իրոք, թեժ և դաժան պատերազմ է ընթանում, գոյապայքարի կռիվ է: Մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել: Ես կամենում եմ, որպեսզի բոլորդ խորունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք և ամեն ինչով աջակցեք մեր բանակին ու արցախահայությանը: Մենք այստեղ ենք և գիտենք, որ մեր մեջքին մայր Հայաստանն է, և Մասիս սարի պես պետք է լինենք կայուն ու անսասան»,- նշել է Պարգև Սրբազանը:

Նա աշխարհի բոլոր հայերին խնդրել է հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, միասնական աղոթքով միանալ ի զորակցություն հայոց բանակի, աղոթել հանուն հաջողության, հաղթանակի և խաղաղության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]