Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի հանդեպ Միջերկրականի արևելքում սադրանքները չդադարեցնելու դեպքում

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի հանդեպ Միջերկրականի արևելքում սադրանքները չդադարեցնելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը զգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե վերջինը չդադարեցնի սադրանքներն ու ճնշումները Միջերկրական ծովի արևելյան մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Մենք Թուրքիայի հետ դրական և կառուցողական հարաբերություններ ենք ցանկանում, և դա նույնպես պետք է բխի Անկարայի շահերից: Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե դադարեցվեն սադրանքներն ու ճնշումները։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Թուրքիան այլևս զերծ կմնա միակողմանի գործողություններից»,- ասել է ԵՀ ղեկավարը:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ սադրանքների և ճնշումների վերսկսման դեպքում ԵՄ-ն կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքներն ու հնարավորությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]