Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ. ԼՐԱՑՎՈՂ

Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ:  «Արմենպրես»-ի թղթակիցը պայթյունների ձայներ է լսել, ներկայումս իրավիճակը ճշտվում է:

Սա օրվա ընթացքում Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ երկրորդ հարվածն է: 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրել է, որ հակառակորդը երեք անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով: «Կարծես ավերվել են բնակելի շինություններ: Կան շատ տուժածներ»: 

«ՇՏԱՊ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ... Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա: Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված "casualties" բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»: Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են», - գրել է Արտակ Բեգլարյանը:

«Հիմա շարունակվում են հարվածները, դեռ օդային տագնապ կա: Զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն չունենք, որովհետև դեռ չենք կարող գուրս գալ թաքստոցներից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը:

 «Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ այս պահին հարվածներ չկան, օդային տագնապն ավարտվել է: 

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ այս պահին Ստեփանակերտում կրկին օդային տագնապ է: 

Ստեփանակերտից «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ ըստ առայժմ չհաստատված տեղեկությունների` Ադրբեջանի ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի առջևում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև հոսպիտալի շենքը:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ