Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինսկում ցուցարարների են ձերբակալել

Մինսկում ցուցարարների են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում Կոմարովսկու շուկայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ բերման է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության բաժնից:

« Մի քանի մարդ բերման է ենթարկվել հասարակական միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: Ձերբակալություններից առաջ ոստիկանությունը հավաքվածներին բազմիցս նախազգուշացրել է իրենց գործողության անօրինականության մասին»,-ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:

Ինչպես տեղից հայտնել է գործակալության թղթակիցը՝ ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն երեք կնոջ: Նրանցից մեկը 73-ամյա Նինա Բագինսկայան է:

Բելառուսի ընդդիմությունը սեպտեմբերի 26-ի համար Մինսկում պլանավորել է հերթական «կանանց երթը»: Այն պետք է սկսվեր Հաղթանակի հրապարակից, բայց հանրահավաքից մեկ ժամ առաջ հրապարակի մոտակայքում մետրոն փակվել է, իսկ Telegram-ի որոշ ալիքներում առաջարկներ են եղել Կոմարովսկու շուկա գնալ ՝ ոստիկանությանը «խաբելու» համար:

Բելառուսում զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որում ԿԸՀ-ի տվյալներով՝ հաղթել է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով 80.1 տոկոս ձայն: Ընդդիմությունն այս արդյունքը չի ընդունում և հաղթող է համարում Սվետլանա Տիխանովսկայային: Սեպտեմբերի 23-ին կայացել է Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]