Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո 
Փայլանին և ևս 6 անձի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Զարթոնք» թերթը, այս մասին հայտնում է թուրքական Tele1 հեռուստանըկերությունը։

Հայտնի է, որ այդ ցուցակի մեջ են ընդգրկվել են պատգամավորներ Գարո Փայլանը,  Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։

Զանգվածային ձերբակալություններին առաջինը արձագանքել է Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, ով ասել էր, որ քրդամետ կուսակցության դեմ հակաահաբեկչական գործողություն է սկսվել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]