Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 Ձերբակալել են Charlie Hebdo-ի մոտ անցորդների վրա հարձակման երկրորդ կասկածյալին

 Ձերբակալել են Charlie Hebdo-ի մոտ անցորդների վրա հարձակման երկրորդ կասկածյալին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի XI օկրուգի Ռիշար Լենուար մետրոյի շրջանում երկաթուղայինների բրիդագը ձերբակալել Է Charlie Hebdo-ի հին շենքի մոտ անցորդների վրա դանակով հարձակման երկրորդ կասկածյալին:

Սեպտեմբերի 25-ին այդ մասին հայտնել Է France Info ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Անցորդների վրա հարձակումը կատարվել Է 11:45-ին (Երեւանի ժամանակով 13:45-ին) Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքի երկու փողոցներում:

Տուժել Է երկու մարդ, որոնցից մեկը գտնվում Է ծանր վիճակում: France-Presse գործակալությունը հայտնել Է, որ հետաքննությանն Է միացել Ֆրանսիայի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի հարցերի բաժինը: Գործակալության տվյալներով՝ հետաքննությունն սկսված Է «ահաբեկչության» եւ «հանցավոր ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի» գործով:

Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյտսը հայտնել Է , որ մայրաքաղաքի դատախազությունն այս պահին գործը դիտարկում Է որպես «սպանության փորձ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]