Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպայի խորհուրդը ողջունում Է մահապատիժը վերացնելու՝ Ղազախստանի որոշումը

Եվրոպայի խորհուրդը ողջունում Է մահապատիժը վերացնելու՝ Ղազախստանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հավանություն Է տալիս Ղազախստանի որոշմանը միանալու այն երկրներին, որոնցում վերացված Է մահապատիժը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 24-ին այդ մասին հայտարարել Է միջազգային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Դանիել Հոլտգենը:

«Մենք ողջունում ենք մահապատիժը վերցացնելու՝ Ղազախստանի որոշումը: Դա ընդլայնում Է առանց մահապտժի երկրների ընտանիքը, որոնք հավատում են, որ մահն արդարադատություն չԷ»,- Twitter-ում գրել Է Հոլտգենը:

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում ստորագրել Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պակտի Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը, որը նպատակաուղղված Է մահապատժի վերացմանը: Մահապատժի կիրառման մորատորիումը Ղազախստանում գործում Է 2003 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am