Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Ճապոնիան պատրաստ է դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ

 Ճապոնիան պատրաստ է դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան անհրաժեշտ Է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բարենորոգումը եւ պատրաստ Է դառնալու դրա մշտական անդամ: Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ հղած ուղերձում, որը սեպտեմբերի 22-ին հրապարակվել Է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության Youtube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանուն ՄԱԿ-ի ամրապնդման չի կարելի հետաձգել ԱԽ-ի բարենորոգումը: Դժբախտաբար, 75- տարի առաջ ստեղծված համակարգը չի կարող լիարժեք կատարել իրեն վերապահված խնդիրները: Ես համոզված եմ, որ անդամ երկրները, որոնք ունեն հնարավորություն եւ պատասխանատվություն ստանձնելու մտադրություն, պետք Է պարտականությունները կատարեն ընդլայնված ԱԽ-ում:

Սոսկ այդ ժամանակ ԱԽ-ն կվերականգնվի որպես արդյունավետ եւ ներկայացուցչական մարմին: Ճապոնիան լիովին պատրաստ Է կատարելու այդ պարտականությունները՝ որպես ԱԽ-ի մշտական անդամ եւ իր ավանդը ներդնելու աշխարհում կարգ ու կանոնի եւ կայունության հաստատման գործում»,- ասել Է Մոտեգին:

«Բարձր մակարդակի այդ հանդիպման հռչակագրում մենք պարտավորվել ենք նոր կյանք ներշնչել ԱԽ-ի բարենորոգման առիթով քննարկանը: Առաջ շարժվելու եւ այդ հանձնառությունը կատարելու համար ես ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ եմ անում սկսելու գրավոր բանակցություններ (սույն հարցի շուրջ)»,- հայտարարել Է նախարարը:

Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում 15 երկրներ, որոնցից հինգը մշտական անդամներն են եւ տասը՝ ոչ մշտական, որոնք ընտրվում են երկամյա ժամկետով: Մշտական անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Պետությունների ներկայացուցիչների ելույթները տեղի են ունենում տեսաձեւաչափով՝ համավարակի հետեւանքով սահմանափակումների պատճառով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի 21-ին բացված 75-րդ նստաշրջանի դահլիճում ներկա են միայն կազմակերպությունում երկրների մշտական ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am