Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ

Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ 
ակցիաներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ընդդիմության կողմնակիցները Մինսկի տարբեր շրջաններում երթի են դուրս եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զանգվածային ակցիաների թվի տեսանկյունից հանգստյան օրերը համարվում են պիկային: Կեսօրից հետո Մինսկի կենտրոնում արդեն ավանդական դարձած կանանց բողոքի երթն է: Ավելի փոքր ծավալի նման ակցիա նախատեսված է Մինսկի այլ շրջաններում: Թաղամասերից մեկում բնակիչները ցանկապատներին կախում են սպիտակ և  կարմիր գույնի ժամապավեններ:

Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո: ԿԸՀ-ի տվյալներով Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել էր՝ ստանալով ձայների 80.1 տոկոսը: Շատերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Առաջին օրերին բողոքի ակցիաներն ուղեկցվում էին ուժային կառույցների ճնշումներով: Պաշտոնական տվյալներով բողոքի ակցիաների առաջին օրերին ավելի քանի 6 հազար 700 մարդ ձերբակալվել է: Բախումների հետևանքով տուժել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:    





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ